среда, 8 февраля 2017 г.

Հայ ևՎրացի ժողովուրդների բարեկամությունը.
Հայ ևՎրացի ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից: Դարեր շարունակ ապրելով կողք-կողքի ձեռք ենք բերել շատ նմանություններ տարբեր բնագավառներում:Ի տարբերություն շատ ժողուովուրդների մեր բարեկամ վրացիները մեզ անվանում են սոմեխի,իսկ մեր երկիրը Սոմխեթի: Մեր բարեկամության վառ ապացույցն է թիֆլիսի հայկական Հավլաբար թաղամասը:Հայկական բուրժուազիայի կենտրոն համարվող Թիֆլիսը միշտ էլ գերել է իր գեղեցկությամբ և համարվում է հայերի ամենասիրելի քաղաքներից մեկը:

понедельник, 12 декабря 2016 г.

Հայաստանում էմոների թիվը չի հասնում հարյուրի. սա պաշտոնապես:
«Այսօր այնքան տխուր եմ: Ոչ ոք ինձ չի հասկանում, ես էս աշխարհում մենակ եմ»:
Ահա այսպես են համացանցում միմյանց հետ շփվում դեռահաս էմոները: Նաեւ շփվում են կասկածելի բջջային սպառնալիք -հեռախոսահաղորդագրություններով. «Շտապի՛ր, քեզանից հետո մեծ հերթ կա …, եթե քեզ չըսպանես, մենք կսպանենք»:
Կյանքի հանդեպ տածած հակակրանքը գերագույն հաճույք է նրանց համար: Մամուլն ու համացանցը ողողված են մեր երկրում ծայր առած դեռահասների ինքնասպանությունների եւ դրանց սերտորեն առընչվող էմոների մասին նյութերով: Ովքեր են դրանք:
«Էմոն» էմոցիոնալ (դյուրազգաց) բառի կրճատ ձեւն է, որ արդեն հաճախ է հանդիպում մեր երկրի տարբեր բնակավայրերում: Առաջին անգամ այս տերմինը, որը նաեւ երաժշտական ոճի անվանում է, օգտագործվել է 1985 թ.: 1990-ական թթ. էմո ոճը տարածվեց ամբողջ աշխարհով, անկախ նրանից, թե հետեւողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունեն, թե ոչ: Իսկ 2000 թ. այն դարձավ ենթամշակութային երեւույթ: Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թ: 12-18 տարեկան այս դեռահասներին, հիմնականում աղջիկներին, հնարավոր է հանդիպել ռոք-համերգների ժամանակ, որը սատանայական է համարվում: Նրանք դեպրեսիվ, անտարբեր ու մելամաղձոտ դեմքով, ռոքի հընչյունների տակ մոլագար թափահարում են գլուխները, իսկ հետո նույն «դարդոտ» տեսքով հեռանում համերգից: Նրանց արտաքինը . սեւ ներկած եղունգներ ու մազեր, թեք` մեկ աչքը ծածկող չոլկաներ, պիրսինգ, սեւ եւ վարդագույն զգեստներ, ձեռնոցներ, ջինսեր, մուգ ակնոցներ,արծաթագույն ճարմանդներով վարդագույն կամ սեւ գոտիներ, պարանոցին` հաստ շղթաներ, շարֆեր եւ այլն: Կարելի է տեսնել նեղ ջինսով էմո տղաների, որոնք ոչնչով չեն տարբերվում աղջիկներից. նույն սանրվածքը, հագուստի գույները: Այս երիտասարդները լսում են էմո երաժշտություն “Տոկիո հոթել”, Ավրիլ Լավին եւ այլն: Զգացմունքների արտահայտումը էմոների գլխավոր կանոնն է, իսկ իրենց էմո համարող պատանիների մշտական զգացումներն են ծայրահեղ տխրությունը, մշտական դեպրեսիան:Մշտապես դեպրեսիվ էմոներն անգամ փորձում են իրենք իրենց վնասել. թե ֆիզիկական, թե հոգեկան ցավ պատճառել, իսկ հաճախ էլ ինքնասպանության փորձ են կատարում: Հիմնականում դա անում են սիրելի էակների հետ: Համացանցով էմոները քարոզում են զզվանք եւ ատելություն սեփական անձի եւ կյանքի նկատմամբ: Նրանք անվնաս են միայն առաջին հայացքից, իրականում ագրեսիվ, անհանդուրժող ու հեղափոխական են: Որեւէ վառ գույնի համադրությամբ նրանց սեւ հագուստը հենց բնորոշում է կյանքը խեղդելու մոլուցքը: Որպես կանոն, Էմո-դեռահասները խնդիրներ ունեն ընտանիքում եւ հանրության հետ: Իրենց արտասովոր արտաքինը ապահովելու համար նրանք դիմում են անգամ կողոպուտի. գողանալով հարազատ ծնողների արժեքավոր իրերը: Ոչ էմո պատանիներին անվանում են «մամայի բալիկներ», ինչով բացահայտում են իրենց ապստամբ նկարագիրը եւ ապացուցում, որ Պողոս առաքյալի նշած վերջին ժամանակների «ծնողներին անհնազանդ» սերունդն են: Իրենց դեպրեսիվ ներաշխարհն ու վարքը եւ երակներ կտրելու ու ինքնասպանության հանդեպ ձգտումը պատճառաբանում են. «Մեզ չեն հասկանում», այնինչ նրանք, ըստ էության, առանձնապես ասելիք էլ չունեն: Ռուսաստանում էմոների եւ նմանատիպ խմբավորումների դեմ արվում են գործնական քայլեր: Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական լսումներում քննարկվել է «Պետական քաղաքականությունը երեխաների հոգեւոր-բարոյական դաստիարակման շուրջ» օրինագիծը: Նրանում նշվում է, որ էմոյական մշակույթի բացասական գաղափարախոսությունը երիտասարդներին անջատում է հասարակությունից եւ նույնիսկ դրդում ինքնասպանության, եւ այդ իմաստով առավել անպաշտպան են աղջիկները:
Օրինագիծը դեռեւս ընդունված չէ, սակայն մի քանի քաղաքներում սկսել են էմոներ եւ գոթեր որսալ, ինչը բողոքի ալիք է առաջացրել: էմոները դուրս են գալիս փողոցներ` բողոքելու գործադրվող պատժամիջոցների դեմ. «Օրենքը չի արգելում արտահայտել մեր հույզերը», ասում են նրանք ու ավելացնում, «եթե ցանկանում ենք ինչ-որ բանով մեզ ծակել կամ լսել էմոցիոնալ երգեր, դա մեր գործն է, մեր իրավունքը, մեր անձնական կյանքը, եւ ոչ ոք չի կարող այն փոխել»:Սա խելագարի բարբաջանք է հիշեցնում, քանզի կյանքի վրա թքողը անթաքույց թքում է կյանքի Արարչի վրա, որ ասում է.« Ես եկա, որպեսզի կյանք ունենաք եւ լիուլի ունենաք», եւ գաղտնիք չէ, թե ում դրդմամբ: Դրա վկայությունը նրանց էմոցիաները սնուցող «քրիստոնեական» ռոքն է եւ նրա ակունքներում ընկած նույնքան «քրիստոնեական»բողոքական շարժումը:
«Հայաստանում դեռեւս այնքան էլ զարգացած չէ էմո շարժումը, բայց մենք գնալով շատանում ենք ու հուսով ենք` մեր շարժումը գնալով ավելի կզարգանա», – գրում են էմոները: Մտաբերելով բազմաթիվ մռայլ ու տխուր դեմքերով ու ագրեսիվ շարժուձեւերով մուլտհերոսներին` մտավախությունը մեծ է, որ նրանց հույսերը կիրականանան` շնորհիվ անուշադիր ու անտարբեր ծնողների: Ամենայն հավանականությամբ, էմոների հայաստանյան առաջին սերունդը եւս այդ չարահնար մուլտֆիլմերի եւ դրանց ֆոնային ագրեսիվ ռոք երաժշտության ցանած սերմերն են. մոլախոտերն էլ ունեն սերմեր, որ տարածվում են պատահական քամիներից:
Հայաստանյան էմոները աչքի չեն ընկնում կրթության բարձր մակարդակով, նրանք իրենք էլ շատ բան չգիտեն իրենց որդեգրած արժեքների մասին: Անհասկանալին արտաքնապես կրկնօրինակելու նրանց անհաջող փորձերը հանգեցնում են հասարակության մերժողական վերաբերմունքին, արդյունքում` նրանց շատ սիրելի ինքնակտտանքներն ու ինքնասպանության փորձերը ունենում են անդառնալի եւ ողբերգական հետեւանքներ:
Հաճախ են հանդիպում մուգ ներկված աչքերով, թեք մազափնջով, սեւ ու վարդագույն զգեստներով տարօրինակ պատանիներիՙ էմոների: Նրանք հիմնականում 12-18 տարեկան երիտասարդներ են, իրենց մազափունջը պետք է ծածկի աչքերը կամ մեկ աչքը, պարանոցին հաստ շղթաներ ունեն, շարֆեր, մուգ ակնոցներ, վարդագույն կամ սեւ գոտիներ:

Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թվականին: «Մենք թինեյջերներ ենք, որոնք չեն ամաչում իրենց էմոցիաներից», այսպես է արտահայտվել էմոներից մեկը: Էմո բառն առաջացել է emotional բառից. սրանք այն երիտասարդներն են, որոնք բնույթով զգացմունքային են: Էմոները սկզբնական շրջանում եղել են էմո ռոքի ֆանատներ, իսկ հետո ձեւավորվել է էմո մշակույթը: Հայաստանում էմո շարժումը այնքան էլ զարգացած չէ: Այժմ կան 50-60 էմո երիտասարդներ:

Մեր զրույցը Լիզայի հետ է: Նա 18 տարեկան է, ավարտել է դպրոցը եւ աշխատում է: Իրեն համարում է իսկական էմո:

- Ինչպե՞ս դարձար էմո:

- Էմո շարժման մասին լսել եմ 14-15 տարեկանում: Իսկ ես ինքս էմո եմ դարձել 16-17 տարեկանում: Սիրահարվել էի մի տղայի, որ էմո շարժման ներկայացուցիչ էր: Նրան դուր գալու համար սկսեցի հագնվել այնպես, ինչպես նա, եւ ի վերջո հասկացա, որ դա իմն է: Ինքս էլ դարձա էմո:

- Իսկ դու ինչպե՞ս ես հագնվում:


- Սկզբնական շրջանում էմոյական աքսեսուարներ էի կրում, աչքս արտահայտիչ սեւ էի ներկում, հետո մազերս կտրեցի նրանց նման: Իսկ արդեն չափահաս տարիքում պիրսինգ արեցի եւ մի փոքրիկ մազափունջ վարդագույն ներկեցի: Հասարակությունը շատ տարօրինակ էր նայում դրան:

- Այսինքնՙ դուք հասարակության ուշադրության կարի՞քն ունեք:


- Ո՛չ, ուղղակի մեզ դուր է գալիս, երբ տարօրինակ հայացքով են մեզ նայում:

- Իսկ ծնողներդ ինչպե՞ս են վերաբերվում դրան:


- Հագնվածքիս համար ոչինչ չէին ասում, իսկ երբ իմացան, որ էմո եմ, արգելեցին ինձ շփվել նրանց հետ, բայց դա արդեն իմն էր: Իսկ ես հակառակվելով նրանց, ստիպված եղա հեռանալ տնից եւ հիմա ապրում եմ ընկերոջս հետ:

- Ի՞նչ նախասիրություններ ունես:

- Սիրում եմ լսել ռոք, պարել բրեյքդանս: Շատ եմ սիրում արյուն, սիրում եմ նաեւ երակներս կտրել:

- Երբեւէ բժիշկների օգնությանը դիմե՞լ ես:


- Եսՙ չէ, բայց երակներս կտրելուց հետո դեպքեր են եղել, որ բժիշկների միջամտությանն են ստիպված եղել դիմել: Այժմ ձեռքերիս վրա 20 կամ 25 սպի ունեմ: Դեպքեր են եղել նաեւ, երբ բժիշկները ստիպված են եղել երակներս կարել:

- Կյանքիդ համար չե՞ս վախենում:


- Ո՛չ, ես ապրում եմ միայն ներկայով:

- Էմո ընկերներ ունե՞ս:

- Այո՛, էմո ընկերներ շատ ունեմ, նրանք ոչ միայն ընկերներն են, այլեւ ընտանիքս են կազմում:

- Ի՞նչ ես ցանկանում անել ապագայում:
- Ես եւ ընկերներս ցանկանում ենք մեկնել Ռուսաստան, քանի որ այնտեղ ավելի լավ են վերաբերվում էմոներին, քան այստեղ:

- Իսկ ծնողնե՞րդ:

- Ես նրանց շատ եմ սիրում, բայց ցավում եմ, որ ամեն ինչ այսպես է ստացվել: Նրանք ինձ չեն ցանկանում ընդունել: Չգիտեմ ինչու: Ես ո՛չ ծխախոտ եմ օգտագործում, ո՛չ խմիչք եւ ո՛չ էլ թմրադեղ, բայց միեւնույնն էՙ նրանք ինձ չեն ընդունում եւ վերջ: Ուրեմն թող մոռանան, որ աղջիկ ունեն:

- Հիմնականում որտե՞ղ եք հավաքվում:


- Մեծ մասամբ Կասկադում եւ մանկական երկաթուղում:

- Իսկ ինչո՞ւ հենց մանկական երկաթուղում:

- Դա խորհրդանշում է, որ մենք հոգով մանուկ ենք:

- Ինչո՞ւ եք կամուրջներից նետվում:

- Դա էլ իր բացատրությունն ունի: Մենք համոզված ենք, որ եթե իսկական էմո ենք, ուրեմն ցած նետվելուց թեւեր են առաջանում:

понедельник, 5 декабря 2016 г.

Աթեիզմ
Աթեիզմը ոգիների, աստվածների, հանդերձյալ կյանքի և այլ տեսակի գերբնականի հավատը ժխտող հայացքների համակարգ է, որը ժխտում է ամեն տեսակի կրոնի գոյությունը։ Յուրաքանչյուր պատմական դարաշրջանում աթեիզմը արտացոլել է տվյալ ժամանակաշրջանի գիտելիքների եղած մակարդակը և այն դասակարգերի ու սոցիալական խմբերի շահերը, որոնց տեսական զենքն է եղել այն: Աթեիզմը անխզելիորեն կապված է բնության նկատմամբ մատերիալիստական հայացքների հետ։
Աթեիզմը հակադրվում է թեիզմին, որն իրենից ներկայացնում է առնվազն մեկ Աստծո գոյության առկայության հավատը: Աթեիզմի տակ հաճախ հասկացվում է նաև ցանկացած գերբնական ուժի ժխտումը, կլինեն Աստվածներ, հոգիներ, այլ ոչ նյութական ուժեր, հետմահու կյանք և այլն:  Աթեիզմը աշխարհայացք է, որը ժխտում է կրոնի` որպես գերբնական ուժի նկատմամբ հավատը:
Աթեիզմին բնորոշ է այն  համոզմունքը, որ բնական աշխարհը (բնությունը) ինքնաբավ է և բոլոր կրոնները ունեն մարդկային (ոչ գերբնական) ծագում: Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են աթեիստներ, կասկածամտորեն են վերաբերում ցանկացած գերբնական ուժերի, երևույթների, որոնք չունեն իրենց գոյության էմպիրիկ հիմնավորումը: Ոմանք ի օգուտ աթեիզմի հիմնվում են փիլիսոփայության, սոցիոլոգիայի և պատմության վրա: Շատ աթեիստներ համարվում են հումանիզմի և նատուրալիզմի հետևորդներ: Գոյություն չունեն համընդհանուր վարքի նորմեր, որոնք բնորոշ են բոլոր աթեիստներին:
 
Ի սկզբանե «Աթեիզմ» տերմինը վերաբերում էր բոլոր այն մարդկանց կամ ուսմունքներին, ովքեր կոնֆլիկտի մեջ էին գոյություն ունեցող կրոնների հետ: Միայն հետագայում այդ տերմինը սկսեց որոշակի փիլիսոփայական դիրքորոշում արտահայտել: 

воскресенье, 4 декабря 2016 г.

Առաջին ձյունը կարծես գալիս է սրտիս մեջ պահած վերքերը բուժելու:Ես ուզում եմ ձյան հետ հավասար ման գալ,տխրությունս նրա հետ կիսել:Սիրո՜ւմ եմ,երբ անձրևի միջից գալիս է երկար սպասված ձյան փաթիլները:Այն ճերմակ,փափուկ,սպիտակ ձյունը,որը գալիս է շատ պատահական և չսպասված,հոգուս մեջ հանգստություն է ներշնչում:Բայց նա միևնույն ժամանակ այնքան ցրտաշունչ է լինում,որ չգիտեմ՝որտե՞ղ փախչեմ,որպեսզի չմրսեմ:Կարծես այնպես է գալիս,որ ես ինձ բոլորովին միայնակ եմ զգում,և կարծես ամեն ինչից կտրված լինեմ:Բայց  միևնույն ժամանակ այնքան կուզեի՝ ընկերս կողքիս լիներ,սեղմեր սառած ձեռքերս,գրկեր և ասեր. «Դու միայնակ չես, փոքրի՜կս,ես քեզ կտաքացնեմ,մենք միշտ միասին կլինենք»:Գիտե՞ք,այնքա՜ն եմ երազում այդ պահերը,այնքա՜ն եմ սպասում այդ օրերին,բայց միևնույն ժամանակ այնքան եմ տխրում,որ շատ քիչ մարդիկ են ինձ հասկանում:Ինձ այնպես է թվում,որ միայն ես եմ այդպիսի խենթություններ և գժություններ ասում,բայց այդ ամենը իմ սրտի խորքից եմ ասում:
 Առաջին ձյունը այնքան գեղեցիկ,հանդարտ,հանգիստ է գալիս,որ կուզենայի գար և չընդհատվեր:Կուզեի օրերով,ամիսներով այն գար:Ուզում եմ, ինչպես անձրև ժամանակ,այնպես էլ ձյան պահերին նստել պատուհանիս գոգին,բացել հուշատետրս և գրառել այն,ինչ սիրտս այդ պահին թելադրում է:
 Անհամբեր սպասում եմ Ամանորին:Այդ օրը մարդիկ այնքաննպատակներ և երազանքներ են ունենում:Ձմեռ պապիկից ոչ մի նվեր չեմ ուզում:Միայն ուզում եմ երջանիկ լինել սիրածս էակի կողքին:Ձմեռ պապիկից ես շատ գոհ եմ:Այն,ինչ երազել եմ նոր տարվա օրերին,իրականացել են:Ու ես հիմա շատ ուրախ եմ,բայց այդ պահին ես ուզում եմ գա իմ կողմից շատ սպասված ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ:

среда, 16 ноября 2016 г.

   
                                                 Ով է իսկական ժառանգը                      Փարավոն Սենուսերտ երրորդը (իշխել է մ. թ.ա.1884_1849.) Եգիպտոսի սահմաններն ուժեղացնելու հետո հայտարարում է.<<ես բազմապատկեցի այն, ինչ ստացել էի։Ժառանգություն կհամարեմ որդիներից նրան , ով կպաշտպանի պետության սահմաններն և կհրաժարվեմ նրանից ում չի մտահոգում դրանց անվտանգությունը>>։

понедельник, 31 октября 2016 г.

       .                              Աշնան Արևը.              
Գեղեցիկ է աշունը իմ հայրենիքում։Հայաստանի յուրաքանչյուր քաղաք, մարզ կամ շրջան՝ աշունը դիմավորում է յուրովի, նույնիսկ Աշնան Արևը է յուրահատուկ գույնով ու ջերմությամբ մտնում հայկական լեռնաշխարհ։Նայելով մեր բնաշխարհին ինձ մի պահ թվում է ,թե առարկայական՝ վրձնի գույներն են ներկել մեր բնությունը ։Աշնան՝ Արևը տխուր է, որովհետև ձյունբեր ապերը ծածկել են նրան։Աշունը տխուր է, իսկ ձմեռը մոտենում է։